Սա Փաշինյանի ծրագիրը չէ, իմ անձնական մոտեցումն է. Անդրանիկ Քոչարյանը՝ 1.5 միլիոնի ցուցակ կազմելու մասին
copy image url

Սա Փաշինյանի ծրագիրը չէ, իմ անձնական մոտեցումն է. Անդրանիկ Քոչարյանը՝ 1.5 միլիոնի ցուցակ կազմելու մասին

Ներքին 1 տարի առաջ - 15:23 16-04-2024
Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների ամբողջականացման մասին հայտարարությունն իմ անձնական մոտեցում է, քաղաքական որոշում չկա, այսօր «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ շեշտելով վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրա հետ կապ չունի:

Քոչարյանն ասաց, որ ինքը կասկածի տակ չի դնում ոչ ցեղասպանության փաստը, ոչ էլ 1.5 միլիոնի թիվը, պարզապես իր մոտեցումն է, որ հավելյալ փաստերով պետք է հարստացնել եղած տեղեկատվությունը, ինչը կօգնի, որ ի հայտ գան ոչ միայն Ցեղասպանությանը զոհ գնացածների տվյալները, այլ նաև պահանջատեր լինել, քանի որ այդ մարդիկ նաև կարողություններ ու հարստություն են կորցրել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ Փաշինյանը նպատակ ունի Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել և ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ամբողջ ցանկը։

Ձեզ գուցե հետաքրքրի