Ազգային Ժողովի փաստացի նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակավ վիրավորում է ՀՀ քաղաքացուն՝ նրան անվանելով ոչնչություն
copy image url

Ազգային Ժողովի փաստացի նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակավ վիրավորում է ՀՀ քաղաքացուն՝ նրան անվանելով ոչնչություն

Ներքին 1 տարի առաջ - 19:18 15-04-2024
Միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ազգային Ժողովի փաստացի նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակավ վիրավորում է ՀՀ քաղաքացուն՝ նրան անվանելով ոչնչություն, իսկ քպ կոչվող կուսակցությունը այդ վիրավորանքի տեքստը դնում է իր ֆեյսբուքյան էջի վրա։ Ալեն Սիմոնյանի կողմից խուլիգանության այս հերթական դրսևորումը նրա նախորդ արարքների համար պատասխանատվության չենթարկվելու արդյունքն է։ Պետությունը ոչ բարով ներկայացնող բարձրաստիճան այս պաշտոնյայի համար պաշտոնը թանկարժեք մեքենաներով երթևեկելու, անարդյունավետ գործուղումների վրա պետբյուջեից միլիոններ ծախսելու, հովանավորության ու դրանով անհագ հարստանալու համար է միայն»։

Ամենից շատ դիտված