Ապրիլի 15-ին՝ ժամը 9։45, «Մուրացան» համալսարանական բուժհաստատություն է տեղափոխվել 1 տարեկան երեխա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
«Երեխայի վիճակը գնահատվել է ծանր, անհրաժեշտ բոլոր հետազոտություններն անցնելուց հետո, երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ հետագա բուժական գործընթացը կազմակերպելու նպատակով»,- գրել է նա։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Երևանում 1,5 տարեկան տղան անզգուշաբար ընկել է 3-րդ հարկի պատուհանից։