ՊՆ հայտարարությունը՝ զինվորական մեքենաները զինվորների գումարով վերանորոգելու մասին հրապարակման վերաբերյալ
copy image url

ՊՆ հայտարարությունը՝ զինվորական մեքենաները զինվորների գումարով վերանորոգելու մասին հրապարակման վերաբերյալ

Ներքին 1 տարի առաջ - 20:44 13-04-2024
«Զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում. վթարից տուժածի մայր» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ ՊՆ հաշվեկշռում առկա և զինված ուժերի կարիքների համար շահագործվող բոլոր տեսակի մեքենաների տեխնիկական սպասարկման, վերանորոգման և բոլոր այլ ծախսերը բացառապես հոգում է պաշտպանության նախարարությունը, և նախարարության՝ այդ նպատակով հատկացրած միջոցները լիովին բավարար են:

Այդուհանդերձ, պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները հրապարակման մեջ տեղ գտած հայտարարությունների առնչությամբ կանցկացնեն ծառայողական քննություն, ինչպես նաև կկատարեն անհրաժեշտ ուսումնասիրություններ»։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ վթարից տnւժածի մայրը հայտնել էր, որ զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում: