Մեծ թիվ են կազմում հիվանդության պատճառով հավաքներից խուսափողները․ Փաշինյան
copy image url

Մեծ թիվ են կազմում հիվանդության պատճառով հավաքներից խուսափողները․ Փաշինյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:35 12-04-2024
Մեծ թիվ են կազմում հիվանդության պատճառով հավաքներից խուսափողները։ Այս մասին այսօր կառավարության նիստին պարտադիր զինվորական զորակոչի և վարժական հավաքների կազմակերպման շրջանակներում քաղաքացիներին տրվող պատշաճ ծանուցումների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Թեմաներ կան, որոնց մասին ընդունված չէ բարձրաձայնել, բայց մենք պետք է հանրության հետ խոսենք այդ թեմաներով, մասնավորապես հիվանդությունների հենքի վրա զորակոչիկների կամ վարժական հավաքների մասնակիցների ազատումների անտրամաբանական ծավալների մասին, ունենք դեպքեր, որ քրեական գործեր են հարուցվել»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված