Արագածոտնի մարզում 15-ամյա տղան հրազենային վնավածքով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
copy image url

Արագածոտնի մարզում 15-ամյա տղան հրազենային վնավածքով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 18:21 11-04-2024
Ապրիլի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ մարզի գյուղերից մեկից հրազենային վնասվածքով «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 15-ամյա Մ․ Ղ․-ն է։ Պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։00-ի սահմաններում Մ.Ղ․-ն իրենց տանը կից այգու ծառի տակ դրված «Տիր» օդաճնշիչ զենքի վրայի հողը մաքրելու ժամանակ պատահաբար կրակել է աջ ձեռքի բութ մատին՝ ստանալով մարմնական վնասվածք:

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քերական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբնյուր կայքում: