Մենք ընդունո՞ւմ ենք, որ Խոր Վիրապից մի քանի մետր էն կողմ Թուրքիան ա. Փաշինյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:08 11-04-2024
«Մենք ընդունո՞ւմ ենք, որ Խոր Վիրապից մի քանի մետր էն կողմ Թուրքիան ա, թե՞ չենք ընդունում: Ես ասում եմ` ՀՀ Կառավարությունն ընդունում է, որ Թուրքիան է և ՀՀ Կառավարության համար այս արձանագրությունն անվտանգության ապահովման կարևորագույն միջոց է: Երբ որ մենք ասում ենք, որ Խոր Վիրապից մի քանի մետր էն կողմ Թուրքիա չկա, ընտրում ենք պատմական Հայաստանը, երբ ասում ենք` կա, ընտրում ենք իրական Հայաստանը: Նույն մոտեցումն է նաև Ոսկեպարի դեպքում»,- այս մասին քիչ առաջ ԱԺ-ում իր ամփոփիչ ելույթում հայտարարեց վարչապետ Փաշինյանը:

«Հայեցակարգային մեր բանավեճն այն է, թե մենք այսօրվա աշխարհին պետք է նայենք Վանի թագավորության աշտարակից, թե ՀՀ աշտարակից։ Ես և ՀՀ կառավարությունն ընդունում է, որ Խոր Վիրապից մի քանի կիլոմետր այն կողմ Թուրքիան է։ ՀՀ կառավարության համար այս արձանագրումը անվտանգության ապահովման համար կարևորագույն միջոց է»,- կրկին իր թեզն ԱԺ-ում առաջ տարավ ՀՀ վարչապետը։

Նրա խոսքով` ռազմավարական ընտրությունը հենց սրա մեջ է։

Ամենից շատ դիտված