ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է երեք մարզերում տեխնոլոգիական դասընթացների իրականացման դրամաշնորհային մրցույթ
copy image url

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է երեք մարզերում տեխնոլոգիական դասընթացների իրականացման դրամաշնորհային մրցույթ

Ներքին 1 տարի առաջ - 21:20 09-04-2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում հայտարարում է տեխնոլոգիական ուղղությամբ դասընթացների «Մասսայական ուսուցում» բաղադրիչի իրականացման դրամաշնորհային մրցույթ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԲՏԱ նախարարությունից, դասընթացները նախատեսվում են իրականացնել ՀՀ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում՝ շուրջ 300 մասնակցի համար:

«Դասընթացների ավարտից հետո մասնակիցները կունենան նվազագույն գիտելիքներ ծրագրավորման, դիզայներական ծրագրերի, մեքենայական ուսուցման մոդելների և արդի տեխնոլոգիաների (այդ թվում՝ քվանտային ծրագրավորման, բլոկչեյն տեխնոլոգիաների և այլ) ու դրանց առանձնահատկությունների վերաբերյալ:

Դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել մրցույթի պահանջներին համապատասխանող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ՀՀ ոլորտային ուսումնական հաստատությունները, կենտրոնները, տեխնոպարկերը և այն կազմակերպությունները, որոնք իրականացնում են տեխնոլոգիական ոլորտին առնչվող կրթական գործունեություն:

Մրցույթի ընդհանուր բյուջեն 30,000,000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամ է։

Հայտերն ընդունվում են մինչև 2024 թվականի ապրիլի 25-ը՝ ժամը 16:00-ն:

Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +37410590075, +37410590040 հեռախոսահամարներով»- ասվում է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված