ԵԽ-ն կշարունակի աջակցել Հայաստանին բարեփոխումների գործընթացում․ Բուրիչը՝ Փաշինյանին
copy image url

ԵԽ-ն կշարունակի աջակցել Հայաստանին բարեփոխումների գործընթացում․ Բուրիչը՝ Փաշինյանին

Ներքին 1 տարի առաջ - 14:18 08-04-2024
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտնել է, որ Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին բարեփոխումների գործընթացում: Պաշտոնյան այս մասին գրել է X-ում:

«Հիանալի հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր Երևանում: Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին իր բարեփոխումների գործընթացում», - գրել է պաշտոնյան:

Մեկ այլ գրառմամբ էլ Բուրիչը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին «այսօրվա ջերմ ընդունելության և լավ հանդիպման համար»։

Հիշեցնենք, որ ՀՀ է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի