Մենք սերտացնում ենք մեր հարաբերությունները և՛ ԱՄՆ-ի, և՛ ԵՄ-ի հետ. Արարատ Միրզոյան
copy image url

Մենք սերտացնում ենք մեր հարաբերությունները և՛ ԱՄՆ-ի, և՛ ԵՄ-ի հետ. Արարատ Միրզոյան

Ներքին 1 տարի առաջ - 23:27 06-04-2024
Ապրիլի 5-ին, իսկապես կարևոր հանդիպում տեղի ունեցավ։ Այսպիսի ձևաչափով հանդիպում տեղի չէր ունեցել և այս հանդիպումը կարևոր հանգրվան էր Միացյալ նահանգների և ԵՄ հետ մեր հարաբերությունների զարգացման համատեքստում, սա ոչ սկզիբն էր, ոչ էլ ամենևին ավարտը, այլ հանգրվաններից մեկը: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման արդյունքներին:

«Մենք սերտացնում ենք մեր հարաբերությունները և՛ ԱՄՆ-ի, և՛ ԵՄ-ի հետ: Հանդիպման արդյունքներով հայտարարության մեջ բավական հստակ ուղղություններ են նշվում, որոնք չափազանց կարևոր են մեզ համար՝ սկսած ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սատարումից։ Սա ամենակարևոր քաղաքական հայտարարությունն է, որի կարիքը իսկապես մենք այսօր ունենք: Շարունակելով ժողովրդավարական բարեփոխումներին աջակցություն հայտնելը, ԵՄ-ն և ԱՄՆ-ն աջակցում են նաև մյուս ուղղություններով՝ տնտեսական, սոցիալ-տնտեսական դիմակայությունների, այդ թվում՝ ատոմային էներգետիկայի։ Բացի դրանից, խոսվում էր նաև ՀՀ-ից էլեկտրաէներգիայի արտահանման մասին սևծովյան ստորջրյա մալուխի հայաստանյան մասնակցության մասին, խոսվում էր, որ զանազան վիզային ռեժիմներ կարող են մտցվել և այլն»,- ասաց նախարարը:

Միրզոյանը նաև ասաց, որ համատեղ հայտարարությունում հանձնառություն կա բարձրացնելու ՀՀ պարենային անվտանգությունը, ինչը խոսում է նաև հարաբերությունների դիվերսիֆիկացիայի անվտանգության մասին:

Ամենից շատ դիտված