ՆԳՆ կրթահամալիրում ընթանում է Քրեական ոստիկանություն ընդունելության հարցազրույցի փուլը
copy image url

ՆԳՆ կրթահամալիրում ընթանում է Քրեական ոստիկանություն ընդունելության հարցազրույցի փուլը

Ներքին 1 տարի առաջ - 21:15 05-04-2024
ՆԳՆ ոստիկանության հենասյունային կարևոր ուղղություններից երկրորդի՝ Քրեական ոստիկանության նոր մոդելով ձևավորման ուղղությամբ արդեն ընթանում է հարցազրույցի փուլը: Հարցազրույցը հաջողությամբ հաղթահարածները կանցնեն հատուկ վերապատրաստում, որի արդյունքներով նոր միայն թափանցիկ և բաց ընթացակարգով կնշանակվեն համապատասխան պաշտոնների:

Հարցազրույց անցկացնող չորս հանձնաժողովները նախագահում են ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանն ու Կարեն Հակոբյանը և ՔՈԳՎ վարչության պետ Արթուր Եգանյանը։
Հանձնաժողովների կազմը ներառական է. ներգրավված են ՆԳՆ ոստիկանության, պետական կառավարման այլ համակարգերի, միջազգային կառույցների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգեբան:

«Իրականում շատ կարևոր է, որ քրեական ոստիկաններին ընտրելուց նաև առաջնորդվում ենք հոգեբանական հատկությունների գնահատմամբ»,-ասում է հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը։

Հարցերն ուղղված են հանցագործություններ բացահայտելու մոտիվացիան և վերլուծական մտածողության որակական հատկանիշները ստուգելուն, նաև հանցավորության դեմ պայքարի շրջանակում հատուկ մեթոդաբանության, առկա մարտահրավերները հաղթահարելուն և թիմային աշխատանքին:

«Հիմնական ուղղությունն այն է, թե ինչպիսի ապրումակցում ունի տվյալ անձը, ինչպիսի հատկանիշներ, որակային արժեքներ ունի, նաև ստեղծված իրավիճակներում ինչպիսին է նրա ճկունությունը և արագ արձագանքը»,-ասում է «Երիտասարդական ավանգարդ» ՀԿ ղեկավար Սուսաննա Մատինյանը:

Ստուգվում են նաև դիմորդների հուզական կայունությունն ու սոցիալական ինտելեկտը, հատուկ ուշադրություն է դարձվում բարեվարքությանն ու կոնկրետ իրավիճակում որոշումներ կայացնելու ունակությանը։

«Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության հայկական մասնաճյուղի իրավական փորձագետ, հանձնաժողովի անդամ Դավիթ Թումասյանի խոսքով՝ «Երբ տեսնում ենք, որ անձը դժվարանում է պատասխանել, տալիս ենք որոշակի հուշող հարցեր, իրավիճակներն ենք փոխում, պայմաններն ենք փոխում, որովհետև խնդիրը հետևյալն է՝ հասկանալ, թե որքան է անձը պատրաստ նաև այն փոփոխություններին, որոնք պետք է իրականացվեն»:

Ստուգման փուլին ներկայացած դիմորդների ակնկալիքները շատ են։ Նրանց խոսքով՝ վերապատրաստման դասընթացները հնարավորություն կտան կատարելագործել մասնագիտական գիտելիքները։

«Գրեթե 6 տարի է՝ աշխատում եմ Քրեական ոստիկանությունում և պատրաստ եմ իմ մասնագիտական գիտելիքները վերազինելու, արդեն իսկ ունեցած փորձը զարգացնելու և հետագայում Քրեական ոստիկանությունում ծառայությունս շարունակելու համար»,-ասում է դիմորդ Դավիթ Պետրոսյանը:

Քրեական ոստիկանությունում ծառայության ընթացքում, միջազգային կազմակերպությունների համագործակցության շրջանակում, կշարունակվեն ոստիկանների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումները, ինչը կնպաստի նրանց կարիերայի առաջխաղացմանը:

«2023 թ. ավարտել եմ ՆԳՆ կրթահամալիրը, հիմա դիմել եմ Քրեական ոստիկանություն, քանի որ այն լավ հնարավորություն է ծառայողական առաջընթացի համար»,-ասում է դիմորդ Վարդան Մանուկյանը:

Ընդունելության մրցույթն անցած դիմորդներն ուսումնառության հաջող ավարտին ծառայության կանցնեն Քրեական ոստիկանության ստորաբաժանումներում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ