ՊԵԿ-ում մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի հարցազրույցի փուլը
copy image url

ՊԵԿ-ում մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի հարցազրույցի փուլը

Ներքին 2 տարի առաջ - 18:58 27-04-2022
Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 27-ին մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության հարցազրույցի փուլը: Մրցույթի առաջին օրը մասնակցել է 25 դիմորդ, որոնք դիմել են բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնելու համար:

Հարցազրույցի փուլին կմասնակցի 700-ից ավելի դիմորդ: Այս փուլը հաղթահարած դիմորդները կընդգրկվեն դասընթացի մասնակիցների ցանկում և կմասնակցեն տեսական ու գործնական պարապմունքներին: Տեսական մասը տևելու է 30-95 դասաժամ՝ ըստ պաշտոնի, իսկ գործնական մասը՝ մինչև 10 շաբաթ։ Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը կմեկնարկի մայիսից:

Դասընթացը հաջողությամբ ավարտածները կստանան հավաստագիր՝ 3 տարի ժամկետով, և աշխատանքի առաջարկի հնարավորություն՝ մաքսային ծառայության տարբեր պաշտոններում: