Արդյոք տրամարդու պահվածք է մահացած մարդու հետևից խոսելը. «Գոյը» նստացույց է սկսել

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:18 03-04-2024
Դեռ երեկ հայտնել էինք, որ «Գոյ» թատրոնի աշխատակիցները փորձել են մուտք գործել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգակին-ակադեմիական թատրոն, սակայն նույնիսկ այդ մուտքով դերասաններին ներս մտնել թույլ չտվեցին՝ պատճառաբանելով, որ անցակետի քարտ չունեն:

Ավելի ուշ Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի և նույն թատրոնի դերասան Արմեն Մարությանի ասուլիսից հետո «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը հայտարարեց անժամկետ նստացույց սկսելու մասին:

Այսօր՝ մարտի 3-ին, Սարգիս Արզումանյանը, «Գոյ» թատրոնի աշխատակիցները 16:00-ից իրականացնում էին նստացույց՝ պահանջելով վերանայել Կառավարության 701-Ն որոշումը և թույլ տալ մտնել իրենց թատրոն իրենց մուտքով:

Oragir.News-ի հետ զրույցում Կառավարման խորհրդի նախագահը ամփոփեց վերջին 2 օրերի գործողությունները՝ նշելով, որ այսօր եղել է թե՛ ԿԳՄՍՆ-ում, թե՛ Կառավարությունում՝ փոխանցելով անհրաժեշտ փաստաթղթերը.

«Համաձայն մեր նախաձեռնության՝ փաստաթուղթ էր կազմվել, որը ստորագրել են մշակութային գործիչները:

Ըստ փաստաթղթի՝ «Գոյ» թատրոնը գործելու է իբրև անկախ միավոր այն տարածքում, որտեղ եղել է: Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը այսօր փոխանցել եմ Կառավարություն, իսկ հաջորդ փաթեթը՝ ԿԳՄՍՆ»:

«Գոյ» թատրոնի դերասանուհի Մարինե Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց՝ սա մարդու իրավունքների խախտում է.

«Ո՞նց կարելի է գալ, հասնել դռան մոտ, սպասել շաբաթներով՝ երբ պիտի քո աշխատանքի դուռը բացվի, որ բարձրանաս վեր, աշխատես»:

Նույն թատրոնի դերասան Վաչե Երիցյանն էլ, անդրադառնալով Վարդան Մկրտչյանի և Արմեն Մարությանի՝ նախորդ օրվա ասուլիսին, ասաց.

«Էդ ի՞նչ տերերի են ուզում կպնել, ինչի՞ համար է պետք արդեն մահացած մարդու հետևից խոսել, արդյոք դա տղամարդու քայլ է, տղամարդու և առհասարակ մարդու պահվածք է»:

Հավելենք, որ այս ժամին էլ «Գոյ» թատրոնի անձնակազմը շարունակում է իր նստացույցը:

Մանրամասները՝ տեսանյութում: