Շիրակի զինվորական պանթեոնում, բացի զինվորականներից, հուղարկավորում են նաև այլ մարդկանց
copy image url

Շիրակի զինվորական պանթեոնում, բացի զինվորականներից, հուղարկավորում են նաև այլ մարդկանց

Ներքին 1 տարի առաջ - 17:00 03-04-2024
Oragir.News-ին դիմած քաղաքացիներից մեկը հայտնում է, որ Շիրակի պանթեոնում, արցախյան պատերազմում զոհված տղաների տապանաքարերի կողքին այլ մարդկանց էլ են հուղարկավորում։

«Պանթեոնում, ըստ էության, զինվորականներին պտի հուղարկավորեն, բայց ով փող ունի, որտեղ ուզեն, կթաղեն։ Երևույթը տգեղ է, տղաների փոքրիկ քարերի կողքին, տեղս չեմ գտնում, էս ինչ բան էր»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է մեզ դիմած քաղաքացին։

Մեր զրուցակցի փոխանցմամբ, Գյումրիի նախկին ՕԵԿ-ական ավագանու անդամ Չուբար Զարգարյանի մասին է։

Ընդ որում, Զարգարյանները Գյումրիում ազդեցիկ մարդիկ են։ Բիզնեսով են զբաղվում, քաղաքում ձեռնարկություններ ունեն։

Oragir.News-ը փորձեց նաեւ պարզաբանում ստանալ Գյումրիի քաղաքապետարանին պատկանող «Հավերժ հիշատակ» ՓԲԸ-ից։

Ընկերությունից հայտնեցին, որ մեր կողմից նշված ընտանեկան գերեզմանը մոտ 70-ական թվականներին է կառուցված եղել, իսկ պանթեոնը 44-օրյա պատերազմից հետո է հիմնվել։ Այնպես որ մեկը մյուսի հետ կապ չունի։