Օկուպացված Արցախից ժամանած Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության համար
copy image url

Օկուպացված Արցախից ժամանած Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության համար

Ներքին 1 տարի առաջ - 16:13 03-04-2024
Արցախի Հանրապետությունից մարտի 29-ին Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է։ Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Մարտի 30-ին քրեական վարույթ է նախաձեռնվել, նրան մեղադրանք է առաջադրվել լրտեսության հոդվածով»,- նշել է Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 2 անձ` Սարգիս Գալստյանն ու Մարգարիտա Շահնազարյանը։

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու խոսքով` նշված անձանց Հայաստան են տեղափոխել նրանց իսկ ցանկությամբ: