Արարատում վարորդը առանց վարորոդական իրավունքի բախվել է Opel-ին, վրաերթի ենթարկել դասից տուն վերադարձող 10-ամյա երեխաներին․ shamshyan.com
copy image url

Արարատում վարորդը առանց վարորոդական իրավունքի բախվել է Opel-ին, վրաերթի ենթարկել դասից տուն վերադարձող 10-ամյա երեխաներին․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 20:11 02-04-2024
Այսօր՝ ապրիլի 2-ին վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Անի Սիմոնյանը իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Ավշար գյուղում, Խորենացի փողոցում, բախվել է աջակողմյան հատվածում կայանված, Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Արամիկ Զաքարյանին պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենային ապա վրաերթի ենթարկել Արարատի մարզի բնակիչներ 10-ամյա Հռիփսիմե Մ․-ին և 10-ամյա Անի Ա․-ին։

Այնուհետև «Mitsubishi»-ին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտուց, բախվել է բազալտե եզրաքարին և մասամբ հայտնվել մայթին։

Վրաերթի ենթարկված երեխաներից մեկը ծայրահեղ ծանր, մեկը միջին ծանրության ախտորոշմամբ տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

«Mitsubishi»-ի վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել, ում ձերբակալել, տեղափոխել են ոստիկանության Արարատի բաժին։

Նա ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, որ վրաերթի ենթարկված երեխաները սովորում են Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանում և դասից վերադառնում էին տուն ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ձեզ գուցե հետաքրքրի