Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Չանաքքալե նահանգի Ենիջե շրջանի Քալքըմ քաղաքի քաղաքապետ է ընտրվել 22-ամյա Զեյնեփ Չելիքը։ Փոխանցում է
Ermenihaber-ը։
Չելիքը ընտրությանը մասնակցել է որպես անկախ թեկանծու։ Հաղթելով քաղաքապետի ընտրություններում՝ Չելիքը դարձել է Թուրքիայի ամենաերիտասարդ կին քաղաքապետը։
Նա շնորհակալություն է հայտնել իրեն աջակցելու հաար և նշել․ «Ես ձեզ արժանի կլինեմ՝ իմանալով, որ իմ պարտքն է արժանի ծառայություն մատուցել Քալքըմին և գնահատել մեր ժողովրդին հաջորդ 5 տարվա ամեն օրը»։