Ինչո՞ւ կայացած չեն երկրորդային փողոցների փոսալցման մրցույթները. Ավինյան
copy image url

Ինչո՞ւ կայացած չեն երկրորդային փողոցների փոսալցման մրցույթները. Ավինյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:52 01-04-2024
Ինձ հետաքրքիր է՝ ինչն է պատճառը, որ վարչական շրջանների երկրորդային փողոցների փոսալցման մրցույթները ձգձգվել են: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Պատասխանելով՝ քաղաքապետի տեղական Լևով Հովհաննիսյանը նշեց, որ առաջնային փողցների մասով փոսալցման աշխատանքները մեկնարկել են նախորդ չորեքշաբթի օրվանից:

«Ընթացքը գնահատում ենք բավարար, ակտիվ կերպով ընթանում է, մասնավորապես` Կենտրոն, Արաբկիր և Նոր Նորք վարչական շրջաններում։ Ակտիվ երթևեկության պատճառով աշխատանքները հիմնականում գիշերային ժամերի են լինում», - նշեց նա՝ հավելելով, որ կապալառուների հետ կա պայմանավորվածություն բոլոր քանդված փոսերը 24 ժամվա ընթացքում ասվալտապատելու վերաբերյալ:

Հովհաննիսյանի խոսքով՝ մյուս վարչական շրջաններում, բացի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններից, աշխատանքները ևս մեկնարկել են, իսկ վերոնշյալ վարչական շրջաններում, ըստ պայմանավորվածության, կմեկնարկեն այսօր:

«Ինչ վերաբերում է վարչական շրջանների մրցույթներին, ապա վերջերս մոնիթորինգ ենք արել, և ոչ բոլոր վարչական շրջանների մոտ է դեռ մրցույթների հայտը գնման վարչություն տեղափոխված: Դա, ինչպես ես եմ հասկացել, կապված է եղել որոշակի ստանդարտ մոտեցման մշակման հետ», - նշեց նա:

Արձագանքելով՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ ստանդարտների մշակման ժամկետն այնուամենայնիվ այն ժամանակահատվածը չէ, երբ աշխատանքները պետք է սկսվեն:

«Աշխատանքներն այս տարի պետք է պահվեն, և միգուցե հետո քննարկենք ստանդարտները: Հիմա փաստացի քանի՞ վարչական շրջան չունի երկրորդային փողոցներում իր կայացած փոսալցման մրցույթերը», - հարց ուղղեց քաղաքապետը՝ արձանագրելով, որ վարչական շրջանների մեծամասնությունը:

Նա հորդորեց փոսալցման ստանդարտներին վերանայմանը անդրադառնալ մյուս տարվա աշխատանքներից առաջ, որպեսզի այս տարի աշխատանքները չկանգնեն։

«Կարծում եմ՝ ինչ անում ենք, ինչ փոփոխություն ուզում ենք անել, պետք է արվի ընթացիկ տարվա պրոցեսները չխանգարելու տրամաբանությամբ», - հավելեց նա: