Եթե զորքը հետ քաշելու հրաման ստորագրես, սկսելու եմ «Գտիր Նիկոլին» համազգային շարժումը. Վարդան Ղուկասյան
copy image url

Եթե զորքը հետ քաշելու հրաման ստորագրես, սկսելու եմ «Գտիր Նիկոլին» համազգային շարժումը. Վարդան Ղուկասյան

Ներքին 1 տարի առաջ - 23:48 31-03-2024
«ԴՕԿ» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ․

«Առայժմ չեմ ուզում քննադատական, ամպագորգոռ խոսք ասել, բայց հիմիկվանից զգուշացնում եմ Փաշինյանին, որ ինքը չի որոշում՝ ՀՀ պետական սահմանը որտեղից է անցնում, դա որոշված, վերջացրած է Սահմանադրությամբ։ Եթե Փաշինյանը ստորագրելու է ինչ-որ փաստաթուղթ, որով պատրաստվելու է այս կամ այն հատվածը հանձնել կամ զորքը հետ քաշել, հայտարարում եմ՝ զորքը հետ քաշվելու պահը սկսվելուն պես, ես՝ Վարդան Ղուկասյանս, սկսելու եմ հայկական համազգային շարժում՝ «Գտիր Նիկոլին» վերնագրով։

Կոչով դիմելու եմ ժողովրդին, որ իքս օրը, իքս ժամին դուրս գան փողոց։ Ոչ ոք չի ղեկավարելու շարժումը, բացի ինձնից։ Ամեն մեկն իր հեռախոսով լսելու է իմ հրահանգները․․․ Մտքիդ ծայրով չանցնի՝ զորքը հետ քաշելու հրամանը ստորագրես, եթե մինչև հիմա ինչ արել ես, գնում ես 15-20 տարի, զորքը հետ քաշելու, հողը հանձնելու հրամանից հետո՝ ցմահն էլ քեզ չի փրկելու»։