70-ամյա Մամիկոն Խաչատրյանը Գտաշենի դպրոցում Հայոց լեզու և գրականություն է դասավանդում, 1989 թվականից են Գտաշենում վերաբնակություն հաստատել։ Ծնունդով Ջրաձոր գյուղից է։
«Գյուղը հայկական է, հետո քոչվոր ցեղերը եկել, բնակվել են, հետո հեռացել են գյուղից։ Մենք ադրբեջանցիների հետ ապրել ենք, բայց հիմա իրենց հետ ապրելը պրոբլեմատիկ կլինի»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասում է 70-ամյա տղամարդը։
Մամիկոն Խաչատրյանի համար անհասկանալի է գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը։ Գտաշենցի տղամարդն այն կարծիքին է, որ հաճախ Նիկոլ Փաշինյանը իր հայտարարություններով թշնամու ջրաղացին է ջուր լցնում։
Մանրամասները`տեսանյութում։