Երևանում բախվել են Mitsubishi-ն և BMW X5-ը, վերջինն էլ հայտնվել է մայթին․ կա վիրավոր․ shamshyan.com
copy image url

Երևանում բախվել են Mitsubishi-ն և BMW X5-ը, վերջինն էլ հայտնվել է մայթին․ կա վիրավոր․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 13:18 31-03-2024
Այսօր՝ մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում Գայի պողոտա-Աշոտ Հովհաննիսյան և Բաղյան փողոցների խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Վահե Պողոսյանի վարած «BMW X5» մակնիշի և Երևանի բնակիչ 47-ամյա Արտակ Պողոսյանի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով անչափահաս երեխան բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։

Բախման հետևանքով «BMW X5»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից խաչմերուկում տեղադրված ծաղկամաններին և մասամբ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Պարեկային ծառայությունը պարզում է հիվանդանոցում բուժօգնություն ստացած երեխայի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված