Քրիստոսի հարության հուսաբեր ավետիսը թող լուսավորի մեր ճանապարհը․ Արմեն Սարգսյան
copy image url

Քրիստոսի հարության հուսաբեր ավետիսը թող լուսավորի մեր ճանապարհը․ Արմեն Սարգսյան

Ներքին 1 տարի առաջ - 10:53 31-03-2024
ՀՀ 4-րդ նախագահը շնորհավորել է Սուրբ Հարության տոնը.

«Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս:

Այս տոնի մեջ մեծ խորհուրդ ու մարդասիրություն կա.

Աստծո Միածին որդին հարություն առավ. վերածնվեց՝ ի ապացույց, որ լույսը, բարին, սերն ու հավատը միշտ ուժեղ են ցավից, չարից ու խավարից:

Քրիստոսի հարության հուսաբեր ավետիսը թող լուսավորի մեր ճանապարհը, ուժ, հավատ ու հոգու ամրություն տա բոլորիս։

Քրիստոս հարյավ ի մեռելոց։

Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։

Արմեն Սարգսյան

Հայաստանի չորրորդ նախագահ»։