Սարալանջի ճանապարհին հրդեհ է բռնկվել որպես շարժական «վուլկանիզացիա» օգտագործվող Ford-ում․ shamshyan.com
copy image url

Սարալանջի ճանապարհին հրդեհ է բռնկվել որպես շարժական «վուլկանիզացիա» օգտագործվող Ford-ում․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 22:09 28-03-2024
​​​Այսօր՝ մարտի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջների ժամանումը «Ford Transit» մակնիշի, որպես շարժական «վուլականիզացիա» օգտագործվող ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը և «Volkswagen ID 6»-ի վարորդը, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի՝ ներսում գտնվող իր ողջ գույքով։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շարժական «վուլկանիզացիան» ժամանել էր «Volkswagen»-ի վարորդի կանչով, քանի որ ճանապարհին եղած փոսերի պատճառով «Volkswagen»-ի առջևի անվահեծանը վնասվել էր ու վարորդը զանգահարել էր շարժական «վուլկանիզացիա», ովքեր ժամանել էին ու դեռ աշխատանքները չսկսած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել ու այն արագ տարածվել։
Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում