Այսօր մարտի 27-ն է՝ Թատրոնի միջազգային օրը։ Այս առիթով Հայաստանի թատերական գործիչների միությունը իրականացնում է «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը՝ ամփոփելով անցնող թատերական տարին։
Oragir.News-ի հետ զրույցում Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանն ասաց, որ օրը տոնական է սկսվել։
«Այս տարի առիթ ունեցա և շատ ներկայացումներ նայեցի, ինչը շատ հետաքրքիր էր, և պատասխանատվությունը ավելի է մեծանում։ Երբ դու ես ներկայացված, մտածում ես՝ դե ընտրություն է, կանեն, իսկ այս տարի ես ինքս հասկացա, թե ինչքան դժվար է ժյուրիի գործը»,- նկատեց դերասանուհին։
Շեշտեց՝ երբ բեմում են և արարում են, արդեն իսկ հաղթանակ է իրենց համար։