Ապրիլի 4-5-ը Երևանում կանցկացվի սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը, որը կկրի մշտական բնույթ։ Այս մասին այսօր հրավւիրված մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը։
«Յուրաքանչյուր տարի` նույն ժամանակահատվածում աշխարհի գավաթի խաղարկություն անցկացնելու իրավունքը տրվել է ՀՀ Սամբոյի ֆեդերացիային։ Մենք կարողացանք ցույց տալ աշխարհին, որ Հայաստանում կարող ենք բարձր մակարդուկով միջոցառումներ անցկացնել»,- նշել է նա։
Հայրապետյանի խոսքով՝ ապրիլի 4-5-ը Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցեն ինչպես ռուս, այնպես էլ ուկրաինացի մարզիկներ։
Անվտանգության նկատառումներից ելնելով` մարզիկները տեղաբաշխված են լինելու տարբեր հյուրանոցներում, նրանց տրամադրվելու են տարբեր տրանսպորտային միջոցներ։