Հայաստանի արտգործնախարարը՝ Արգենտինայի դրոշի ներքո
copy image url

Հայաստանի արտգործնախարարը՝ Արգենտինայի դրոշի ներքո

Ներքին 1 տարի առաջ - 16:17 26-03-2024
Ըստ ՀՀ ԱԳ նախարարության պաշտոնական հաղորդագրության, մարտի 25-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Դիանա Մոնդինոյի հետ:

Հանդիպել՝ լավ է արել, բայց ինչո՞ւ են Արարատ Միրզոյանին «նստեցրել» Արգենտինայի դրոշի տակ, իսկ Դիանա Մոնդինոյին՝ Հայաստանի։

Գուցե Բուենոս Այրեսում համարում են, որ Արարատ Միրզոյանն արժանի է գլխավորելու արգենտինական դիվանագիտությունը, բայց այդ դեպքում ո՞վ է երաշխավորում, որ Նիկոլ Փաշինյանը Դիանա Մոնդինոյի թեկնածությունը կառաջադրի Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնին նշանակելու համար։

Զավեշտից բացի, արտասովոր է։