ՀՀ-ն հանցավորության ցածր մակարդակ ունեցող երկրների շարքում տարածաշրջանում զբաղեցնում է 1-ին տեղը
copy image url

ՀՀ-ն հանցավորության ցածր մակարդակ ունեցող երկրների շարքում տարածաշրջանում զբաղեցնում է 1-ին տեղը

Ներքին 1 տարի առաջ - 18:48 25-03-2024
Աշխարհում հանցավորության մակարդակի վերաբերյալ վերլուծության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը հանցավորության ցածր մակարդակ ունեցող 137 երկրների շարքում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իսկ տարածաշրջանի երկրների շարքում՝ 1-ին հորիզոնականը։ Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ասաց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։

«Աշխարհում հանցավորության մակարդակի վերաբերյալ վերլուծության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը հանցավորության ցածր մակարդակ ունեցող 137 երկրների շարքում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իսկ տարածաշրջանի երկրների շարքում 1-ին հորիզոնականը։ Առաջատարների հնգյակում են՝ Կատարը, Արաբական Միացյալ Էմիրությունը, Թայվանը, Օմանը և Նոր Զելանդիան։ Հոնկոնգից, Ճապոնիայից, Սլովենիայից հետո ցածր հանցավորություն ունեցող երկիր համարվում է Հայաստանի Հանրապետությունը, իսկ տասնյակը եզրափակում է Վրաստանը»,- ընդգծեց Ղազարյանը։