Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
copy image url

Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ներքին 1 տարի առաջ - 14:39 25-03-2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետին ուղեկցել են Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Վրաստանի վարչապետը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։

Իրակլի Կոբախիձեն նաև ծառ է տնկել հուշահամալիրի ծառուղում։