Արցախցի մանուկները Ծաղկազարդի տոնին օրհնություն են ստացել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում
copy image url

Արցախցի մանուկները Ծաղկազարդի տոնին օրհնություն են ստացել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Ներքին 1 տարի առաջ - 23:03 24-03-2024
Այս տարի մարտի 24-ին Հայոց Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:

Հայ առաքելական եկեղեցիններում այսօր մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ, որի ավարտին կատարվեց մանուկների օրհնության կարգ: Այս գեղեցիկ տոնի առիթով Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մեկտեղվել էին Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երեխաները, Դիզակ Արտ մշակութային երիտասարդական կենտրոնի երեխաները եւ Մարտակերտի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու սաները: Հայտնում են Արցախի թեմից։

Արարողության ավարտին Արցախի մանուկները Հայաստանի Աստվածաշնչային ընկերության կողմից նվեր ստացան Աստվածաշնչեր: Միավորվելով մի հարկի տակ և ստանալով հոգևոր քաղցր պտուղներ` երեխաները մեծ ուրախություն ու ոգևորություն ապրեցին: