ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը չի հանդուրժում Մենուա Սողոմոնյանի քննադատական մեկնաբանությունները
copy image url

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը չի հանդուրժում Մենուա Սողոմոնյանի քննադատական մեկնաբանությունները

Ներքին 1 տարի առաջ - 10:24 24-03-2024
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, բոլոր առիթներով խոսելով ժողովրդավարության, ներառականության, պլյուրալիզմի մասին, չի հանդուրժում ակադեմիական քաղաքի մասին իր գրառման ներքո իմ քննադատական մեկնաբանությունները (որոնք, բնականաբար, էթիկայի նորմերի շրջանակներում են ու հիմնված փաստերի վրա), արգելափակում է ինձ՝ տեսնելով, թե որքան հանրային աջակցություն է ստանում իմ մեկնաբանությունը... ձեռքի հետ էլ անուղղակիորեն սպառնում աշխատանքից հեռացնելու հարցով (մոտավորապես՝ բա առաջ որ նախարարին էսպես դեմ գնայիր, քեզ կհեռացնեին)...»։