Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
copy image url

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ներքին 1 տարի առաջ - 09:04 24-03-2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սյունիքի բարձրադիր գոտիներում և Վայոց ձորի մարզում մառախուղ է։