Ուժային կառույցները շարունակում են ծառայել ոչ թե պետությանը, այլ ՀՀ գլխավոր սպառնալիք Նիկոլ Փաշինյանին
copy image url

Ուժային կառույցները շարունակում են ծառայել ոչ թե պետությանը, այլ ՀՀ գլխավոր սպառնալիք Նիկոլ Փաշինյանին

Ներքին 1 տարի առաջ - 20:45 22-03-2024
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Տավուշում միակողմանի զիջումների ֆոնին ընդդիմախոսներին լռեցնելու փորձերը Հայաստանում հաստատված բռնատիրական համակարգի ամենավառ ցուցիչն է:

Ոստիկանությունը և առհասարակ ուժային կառույցները շարունակում են ծառայել ոչ թե պետությանը, այլ ՀՀ գլխավոր սպառնալիք, ցեղասպանության հանցակից Նիկոլ Փաշինյանին։

Մեկ անգամ ևս հիշեցնեմ ուժային կառույցների ղեկավարներին. դուք ձեր գործողությամբ մեղսակից եք դառնում Նիկոլի կողմից իրականացվող հանցագործություններին։

Դուք վերածվել եք այլախոհներին հետապնդելու, իշխանությունը պահելու հարմար գործիքի:

Հասկացե՛ք, այս ռեժիմի ապօրինի հրամանները կատարելով` աջակցում եք Ալիևին, մասնակից դառնում հայակործան ծրագրերին:

Եթե Նիկոլը ձեզ հավատացրել է, որ ինքը հավերժ է, իմացե'ք, որ հերթական անգամ խաբել է»:

Ամենից շատ դիտված