Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպումը
copy image url

Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպումը

Ներքին 1 տարի առաջ - 18:59 22-03-2024
Ժնևում մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հանդիպումը տեղի է ունենում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակներում։

Քննարկումներ են սպասվում այն ​​մասին, թե խորհրդարանները ինչ ձևով կարող են աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցություններին։