Քննարկվել է են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տրվող աջակցության ծրագրերը
copy image url

Քննարկվել է են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տրվող աջակցության ծրագրերը

Ներքին 1 տարի առաջ - 22:30 21-03-2024
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մարտի 21-ին Ազգային ժողովում հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ:

Այս մասին հայտնում են խորհրդարանից:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարներ Աննա Ժամակոչյանը եւ Դավիթ Խաչատրյանը, ՀՀ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կառավարության կողմից տրվող սոցիալական աջակցության ծրագրերը: