Այս իշխանության ձեռագիրն է՝ մարդկանց օգտագործել և փչացնել. Չալաբյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:03 21-03-2024
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում քննվում էր մեր կողմից ներկայացված բողոքը հայտնի գործի հետ կապված, որովդե ֆակտո արգելել էին ինձ քաղաքական գործունեություն ծավալել։ Այս մասին այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Այսօր մենք հասցրեցինք ներկայացնել մեր բողոքի 1/3 մասը։ Մենք ցույց տվեցինք, որ բազմաթիվ ապացույցներ պարզապես ապօրինի են։ Հայաստանում բացառիկ օրենք է գործում՝ քրեականացնում է մի բան, որը ոչ մի տեղ էդպես չէ։ Այդ նույն տրամաբանությամբ կարելի է քրեականացնել շնչելը, վազելը, սանհանգույցից օգտվելը։ Բացարձակ ապօրինի վճիռ էր»,- նշեց նա՝ կրկնելով, որ դատական գործն իր կարևորությամբ դուրս է իր անձից և քաղաքական հետապնդման դասական օրինակ է։

Oragir.News-ի հարցին՝ ինչպես է վերաբերվում փաստին, որ իր դեմ ցուցմունք տված անձը այսօր պաշտոն է ստացել, Չալաբյանն ասաց, որ այս իշխանության ձեռագիրն է մարդկանց օգտագործել և փչացնելը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի