Էդմոն Մարուքյանը ֆրանսիացի գործընկերներին ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները
copy image url

Էդմոն Մարուքյանը ֆրանսիացի գործընկերներին ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները

Ներքին 1 տարի առաջ - 22:16 19-03-2024
Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում․

«Այսօր Ֆրանսիայի Սենատում հանդիպել եմ Սենատի Ցենտրիստական քաղաքական խմբի ղեկավար Հերվե Մարսելի և Սենատի Ֆրանսիա - Հայաստան բարեկամական խմբի ղեկավար ժիլբերտ Լուկ Դեվինազին, ինչպես նաև իմ լավ բարեկամ Ի սի լե Մուլինօ քաղաքի փոխքաղաքապետ Արթուր Խանջյանի հետ։

Գործընկերներիս մանրամասն ներկայացրել եմ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և իմ տեսլականը իրավիճակից անվնաս դուրս գալու համար:

Քաղաքական խորհրդակցությունները վաղը կշարունակեմ Բրյուսելում համաեվրոպական «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցությունը (ALDE) արտահերթ համաժողովի շրջանակներում»,- գրել է Մարուքյանը։

Ամենից շատ դիտված