Նոր ասֆալտած ճանապարհը քանդվել է, տրոլեյբուսն ընկել է փոսը

Ներքին 1 տարի առաջ - 12:20 19-03-2024
Երևանում այսօր արտակարգ դեպք է գրանցել, հորդառատ անձրևների պատճառով Կորյուն-Տերյան խաչմերուկում ասֆալտը քանդվել է, ինչի հետևանքով տրոլեյբուսն ու ևս 1 մեքենա հայտնվել են փոսի մեջ։

Oragir.News-ը կապ հաստատեց «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Սարգիս Բեջանյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ տրոլեյբուսը չի վնասվել, սակայն կարիք է եղել այն քարշակով դուրս բերել փոսից։

«Այդ հատվածում շինարարություն են արել, հողը մի փոքր փափկել է, 1 համարի տրոլեյբուսի դիմացի մասը ասֆալտին էր հենվել և 2 անվադողերով մտել էր փոսի մեջ։ Քարշակ ենք ուղարկել, մի փոքր բարձրացրել են․ այս պահին 008 համարանիշներով տրոլեյբուսը շահագործվում է, ոչ մի վնասներ չկան»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում