Կապույտ Հ1 ասվածին զուգահեռ կլինի մեկ այլ Հ1, որը կհեռարձակվի ամբողջ ՀՀ տարածքով

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:15 19-03-2024
Կապույտ Հ1 ասվածին զուգահեռ կլինի մեկ այլ Հ1, որը կհեռարձակվի ամբողջ ՀՀ տարածքով․ այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ ներկայացնելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ իր հեղինակած նախագիծը։

Նա նշեց, որ մյուս Հանրային հեռարձակողը՝ կարմիր Հ1-ը կունենա ՀՀ ամբողջ տարածքում համապետական սփռում, և այդ հնարավորությունը կարմիր Հ1-ին կընձեռվի առանց մրցույթի և առանց լիցենզավորման։