Կոչ ենք անում Ադրբեջանին կատարել ՄԻԵԴ որոշումը՝ կապված Գուրգեն Մարգարյանի սպանության հետ. ԵԽ նախարարների կոմիտե
copy image url

Կոչ ենք անում Ադրբեջանին կատարել ՄԻԵԴ որոշումը՝ կապված Գուրգեն Մարգարյանի սպանության հետ. ԵԽ նախարարների կոմիտե

Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 17:03 16-03-2024
Մարտի 12-14-ը Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նիստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերահսկողության շրջանակում ընդունվել են Ադրբեջանին վերաբերող մի շարք որոշումներ:

Որոշումներից մեկը վերաբերում է «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի» գործին, որը կապված է Հունգարիայում ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության հետ: Կոմիտեն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել կատարել Եվրոպական դատարանի որոշումները։

Կոմիտեի մյուս որոշումները վերաբերում են Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գանգատներով ՄԻԵԴ վճիռներն ամբողջությամբ չկատարելուն:

Նախարարների կոմիտեն պահանջել է վերականգնել նրանց քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները: