Սաակաշվիլին կոչ է անում ստեղծել իր ազատ արձակման հարցերով հասարակական կոմիտե
copy image url

Սաակաշվիլին կոչ է անում ստեղծել իր ազատ արձակման հարցերով հասարակական կոմիտե

Արտաքին 3 տարի առաջ - 17:58 25-11-2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում առաջիկա օրերին ստեղծել իր ազատ արձակման հարցերով հասարակական կոմիտե։ Միաժամանակ, քաղաքական գործիչը հույս ունի, որ իր կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը», կշարունակի նույն եռանդով աշխատել այս ուղղությամբ, հայտնում է ՍՕՎԱ-ն։

Գորիի հոսպիտալից փոխանցված իր գրառման մեջ Սաակաշվիլին երախտագիտություն է հայտնել այլ քաղաքական ուժերի և առանձին անձանց՝ իրենց ակտիվության համար։ Դա, նրա խոսքով, «անխուսափելիորեն ակտիվության ալիք կբարձրացնի ավելի լայն զանգվածների շրջանում»: Նա հորդորել է նրանց միանալ բազմաթիվ տարբեր ակցիաների՝ հավելելով, որ պետք է պատրաստվել դեկտեմբերին կայանալիք համազգային մեծ հանրահավաքին։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում