Արմավիրի մարզում խմած վարորդը Opel-ով արմատախիլ է արել ծառերն ու մխրճվել վագոն-տնակի մեջ․ կան վիրավորներ. shamshyan.com
copy image url

Արմավիրի մարզում խմած վարորդը Opel-ով արմատախիլ է արել ծառերն ու մխրճվել վագոն-տնակի մեջ․ կան վիրավորներ. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 12:55 16-03-2024
Երեկ՝ մարտի 15-ին, «կասկադյորական» ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։25-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Դավիթ Ներսեսյանը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Ջրառատ-Արաքս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, Արաքս գյուղի վարչական շրջանում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, մի քանիսը արմատախիլ արել և մխրճվել վագոն-տնակի մեջ, անցնելով տնակի ննջասենյակի միջով, ապա հայտնվել բնակչի հողամասում՝ բախվելով ծառին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դ․ Ներսեսյանն ու վագոն-տնակում գտնվող, Ջրառատ գյուղի բնակիչներ 67-ամյա Ֆլորա Կարապետյանն ու 68-ամյա Ավագ Մկրտչյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում