Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը Սենթ-Լուիսում մասնակցում են American Cup 2024-ին
copy image url

Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը Սենթ-Լուիսում մասնակցում են American Cup 2024-ին

Սպորտ 1 տարի առաջ - 21:54 15-03-2024
Մարտի 12-21-ը Սենթ Լուիսում անցկացվում է «American Cup 2024» շախմատի մրցաշարը:

Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 250,000 հազար դոլար:

Մրցաշարին մասնակցում են 8 շախմատիստներ, այդ թվում՝ հայ շախմատիստներ Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը, հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։

Մրցաշարին մասնակցում են նաև Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսը, Ռեյ Ռոբսոնը, Սամուել Շանկլանդը և Գրիգորի Օպարինը։