Կաշառք ստանալու մեղադրանքով Շիրակի մարզպետի աշխատակազմի երկու պաշտոնյաներ են ձերբակալվել
copy image url

Կաշառք ստանալու մեղադրանքով Շիրակի մարզպետի աշխատակազմի երկու պաշտոնյաներ են ձերբակալվել

Ներքին 1 տարի առաջ - 19:40 15-03-2024
Հակակոռուպցիոն կոմիտեից Oragir.News-ին հայտնել են, որ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 4 անձինք, որոնցից երկուսը Շիրակի մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ են։ Ձերբակալվածներից մեկը Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն է, մյուսը՝ նույն բաժնի առաջատար մասնագետ Մկրտիչ Ասատրյանը։

Նշենք, որ Խաչատուր Խնձրցյանը Շիրակի մարզպետարանում 2000 թվականից է աշխատել, տարբեր իշխանությունների կառավարման տարիներին զբաղեցրել է տարբեր պաշտոններ, իսկ Մկրտիչ Ասատրյանը աշխատում է 2007 թվականից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված