Գործ ունենք Կոնսերվատորիայի փլուզման հետ. Ռոբերտ Ամիրխանյանը միացել է ստորագրահավաքին
copy image url

Գործ ունենք Կոնսերվատորիայի փլուզման հետ. Ռոբերտ Ամիրխանյանը միացել է ստորագրահավաքին

Ներքին 1 տարի առաջ - 21:09 14-03-2024
Կառավարությունը օպտիմալացման ծրագրի շրջանակում «Արվեստների» ուղղության մեջ որոշել է միավորել հանրապետության մի շարք բուհեր, ինչն էլ առաջացրել է հանրության լայն շրջանակի դժգոհությունը։

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ինչպես նաև՝ բուհի Գյումրու մասնաճյուղում մարտի 13-ից սկսվել է ստորագրահավաք՝ բուհը կառուցվելիք «ակադեմիական քաղաք» տեղափոխելու դեմ, ինչին միացել են բուհի ուսանողության, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, մշակութային-հասարակական գործիչներ։

Oragir.News-ի հետ զրույցում երգահան, Հայաստանի կոմպոզիտորների միության նախկին նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը մտահոգություն հայտնեց, որ գործ ունենք մշակույթի կարևորագույն հանրապետական-ազգային կենտրոնի՝ Կոնսերվատորիայի փլուզման հետ․

«Բարձրացվող նյութի նշանակության ներքին ալիքը այնքան զորավոր է հիմա, որ չգիտեմ՝ ինչից սկսել։ Ովքեր այդ որոշումն ընդունում են, ղեկավարվում են բոլորովին ուրիշ սկզբունքներով, իսկ մենք՝ այն սկզբունքներով, այն մշակույթով, որը դարձել է մեր ազգային դիմագծի միակ ապացույցը։ Չկա ուրիշ այլ ապացույց, ինչպիսին մեր երաժշտական կուլտուրան է, իսկ դրա հետ կատակներ անել՝ այս պահին դադարեցնել ուսման ընթացքը՝ նշելով տեղավորվել այս կամ այն տեղում, կնշանակի, որ մարդիկ չեն պատկերացնում՝ ինչի հետ գործ ունեն։ Խորհուրդ կտամ նեգատիվ կողմը փակել՝ հասկացնելով թուրքի նման ագրեսիվ որոշում կայացնող մարդկանց ուշադրություն դարձնել ու հասկանալ՝ ինչի հետ գործ ունեն, որովհետև այսօր սա աթոռ տեղափոխելու ու ներկելու պրոցես չէ․ այսօր կանգ են առնում ավանդույթները։ Տեղափոխվել ուրիշ շենք կնշանակի քանդել ամբողջ համակարգը, որ հազիվ դիմանում է մեր պայմաններում»։

Ճշտող հարցին՝ միացե՞լ է արդյոք ստորագրահավաքին, Ամիրխանյանը այսպես պատասխանեց․ «Ես արդեն պատասխան եմ գրել և հայտնել ասուլիսի միջոցով, որ դեմ եմ։ Ես առաջին տեղում կլինեմ»։

Oragir.News-ի ամփոփիչ հարցին՝ արդյոք ստորագրահավաքը կարող է ազդել Կառավարության որոշման վրա, երգահանն ասաց․ «Եթե որոշողները մնալու են իրենց որոշման նշանակմանը, իրենք իրավունք չունեն հարցին միակողմանի նայելու․ մշակույթը շատ նրբազգաց զգացողություն է մեր ամբողջ պատմության ընթացքում, պետականություն չունեցած ժամանակ էլ։ Մշակույթն այսօր վտանգված է տարբեր այլախոս ընթերցումներով․ մեր երաժշտության մեջ արդեն մուտք են գործում բոլորովին ուրիշ մշակույթների հետքեր, եթե, իհարկե, դա մշակույթ է կոչվում։ Մեր ազգային դիմագիծը պաշտպանելու համար հարկավոր է գիտական և էմոցիոնալ աշխարհների միասնական մոտեցումը, իսկ իրենք, ցավոք սրտի, չունեն այդ մտեցումը»։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին