Գյումրեցի իրավապաշտպանին մեղադրյալի կարգավիճակում հրավիրել են հարցաքննության
copy image url

Գյումրեցի իրավապաշտպանին մեղադրյալի կարգավիճակում հրավիրել են հարցաքննության

Ներքին 1 տարի առաջ - 21:56 13-03-2024
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Գյումրեցի իրավապաշտպանին մեղադրյալի կարգավիճակում հրավիրել են հարցաքննության։

Oragir.News-ը զրուցել է Կարապետ Պողոսյանի հետ։

«Ես Երեւանում էի զանգեցին, հրավիրեցին հարցաքննության։ Վաղը կգնամ և տեղում կհասկանամ՝ ինչ է կատարվում, որովհետև դեռևս մանրամասներին ծանոթ չեմ, միայն ասել են, որ իբր ֆեյսբուքով բռնության կոչ եմ արել, ես, անկեղծ ասած, չեմ հիշում նման բան։ Ես նման բաներին շատ ուշադիր եմ, ես չեմ էլ հասկանում, թե որ գրառման մասին է խոսքը։ Վաղը կգամ Գյումրի, փաստաբանիս հետ կպարզեմ ամեն ինչ»,-հայտարարեց Կարապետ Պողոսյանը։

Իրավապաշտպանը մեզ հետ զրույցում ասաց, որ հարցաքննելուց հետո կհայտնի որոշ մանրամասներ։

Նշենք, որ գյումրեցի իրավապաշտպանը սոցցանցի իր էջում գրել է.

«Նոր քր. գործ, նոր հոդվածներ...

Հերթական անգամ մեղադրյալի կարգավիճակում հայտնվեցի, այս անգամ ֆեյսբուքյան գրառման համար

Կեցցե, ոչ բռնի, թավշյա օկուպացիան, որը մեզ բերեց լուրջ ժողովրդավարությունչ»,-գրել է Կարապետ Պողոսյանը։