Երևանում հրկիզել են քրեական աշխարհում հայտնի «Թլոշ» Արմանի «Cadillac»-ը․ shamshyan.com
copy image url

Երևանում հրկիզել են քրեական աշխարհում հայտնի «Թլոշ» Արմանի «Cadillac»-ը․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 09:23 13-03-2024
Երեկ՝ մարտի 12-ին, ավտոմեքենայի հրկիզման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նիկողայոս Տիգրանյան փողոցում ավտոմեքենաներ են այրվում։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանված վիճակում գտնվող «Cadillac Escalade» մակնիշի ավտոմեքենայում, իսկ կրակը տարածվել ու վնասվել է հարևանությամբ կայանված «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան ևս։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

«Cadillac Escalade»-ը պատկանում է Երևանի բնակիչ 35-ամյա Արման Ա․-ին, ով քրեական աշխարհում հայտնի է «Թլոշ» Արման մականվամբ և իրավապահները ունեն կասկածներ, որ հիմնականում հրկիզել են նրա ավտոմեքենան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: