Երևանի հասարակական տրանսպորտը գոնե 3-5 տարով կարող է լինել անվճար․ Վիկտոր Մնացականյան
copy image url

Երևանի հասարակական տրանսպորտը գոնե 3-5 տարով կարող է լինել անվճար․ Վիկտոր Մնացականյան

Ներքին 1 տարի առաջ - 10:25 12-03-2024
Քաղաքացիներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց: Քաղաքապետի նախկին թեկնածու Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տրանսպորտի ոլորտում քաղաքապետարանը պետք է պիլոտային ծրագրեր աներ, սակայն այդ մասին ոչ մի տեղեկություն չկա:

«Քաղաքացիների ձայնը երբևէ ինչ-որ մեկը լսե՞լ է։ Նման ծրագրերը իրականացնելիս, հատկապես եթե դա արվում է հարկատուների հաշվին, քաղաքացիների ձայնը պետք է լսել։ Օրինակ՝ տրանսպորտի ոլորտը քաղաքային կառավարման ամենանուրբ ոլորտն է, պետք է արվեն պիլոտային ծրագրեր։ Մենք չգիտենք, որ որևէ պիլոտային ծրագիր արվել է։ Իրենք անում են ընդամենը հասարակական տրանսպորտի վիճակի վատթարացում, որովհետև այս մոդելով դա չի աշխատի, ինչպես որ չաշխատեց կարմիր գծերի թանկացումը կենտրոնում։ Այսինքն՝ մենք տեսանք, որ առանց կենտրոնի բնակիչների կարծիքը լսելու դա արվեց։ Չի բեռնաթափվել կենտրոնը, ընդամենը ցերեկը որոշ փողոցները որոշ ժամերի բեռնաթափվել են։ Բայց տուրիստական փողոցներում որևէ բան չի բարելավվել։ Այստեղ կա տրանսպորտի և հասարակական տրանսպորտի տարբերություն։ Այսօրվա քաղաքային իշխանությունը խոսում է միայն հասարակական տրանսպորտի մասին։ Բայց տրանսպորտը նաև մեր տաքսիներն են, մեր տաքսիները տասնյակ հազարավոր աշխատատեղեր են, այդ մարդկանց ձայնն այսօր լսելի չէ։ Տաքսիների հետ որևէ աշխատանք չկա, տաքսիներն իրենք իրենցով պայքարում են օնլայն տաքսիների ու քաղաքապետարանի հետ»։

Ըստ նրա՝ Երևանի հասարակական տրանսպորտը գոնե 3-5 տարով կարող է լինել անվճար։ «Եվ այդ գումարի տեղը մենք ասում ենք, թե որտեղ է։ Բայց այս մարդիկ անպայման պետք է մտնեն քաղաքի բյուջե։ Էլ չեմ ասում, որ միլիարդավոր վարկեր ենք վերցրել մեր ուսերին, դա փակելու են մեր երեխաները։ Հասարակական տրանսպորտի անվճար լինելը ոչ թե պոպուլիստական կամ ինքնանպատակ է, դա ստիմուլյացիա է, որպեսզի մարդիկ ավելի քիչ սկսեն օգտվել անձնական մեքենաներից»,- ասաց նա։

Նա հարցադրում արեց․ «Արդյոք սա այդքան կարևոր հա՞րց էր այս պահին։ Անպատասխանատուների իրավիճակ է ստեղծվել։ Այսօր Երևանի պատմական ծառերը՝ թեղիների, հացենիների մասին է խոսքը, որոշները հիվանդ են, կարիք կա դրանք փոխարինելու, բայց նրանք ոչնչացրեցին՝ թաքնվելով որոշ չակերտավոր գիտնականների ստորագրությունների տակ։ Այսօր Երևանի կենտրոնի պատմական ծառերի ճակատագիրը որոշում է երկու մարդ՝ մեկը Կանաչապատման ՀՈԱԿ-ի ղեկավարն է, մյուսը՝ Բուսաբանության ինստիտուտի նախկին տնօրենը, որոնք տարբեր քրեական գործերով վարույթի տակ են։ Եվ այդ երկու մարդը, որոնք կանաչապատման ոլորտում տարբեր քրեական գործերով են անցնում, իրենք որոշում են Թումանյան փողոցի ծառերը լինեն, թե՞ ոչ»։

Վիկտոր Մնացականյանը հավելեց, որ քաղաքային իշխանությունները որևէ միջազգային մասնագետի հետ չեն քննարկել՝ արդյոք Երևանում ո՞ր տրանսպորտային ուղղությունն է ճիշտ զարգացնել. «Մենք առաջարկում ենք տրամվայը, որն ավելի էկոլոգիական ու կոլորիտային է։ Եվրոպական վերջին 20 տարիներին 300 քաղաք տրամվայները հետ են բերել»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում