ՔԿ-ն հրապարակել է մարտի 7-ին Աբովյանում տեղի ունեցած փոխհրաձգության դեպքի տեսանյութը

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:00 11-03-2024
Քննիչների տվյալներով՝ կոնֆլիկտը ծագել է քաղաքի բնակչի եւ ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերության աշխատակիցների միջեւ։ Մարտի 7-ի երեկոյան նրանք Աբովյանի գլխավոր հրապարակում արգելափակել են «Մազդա» մակնիշի ավտոմեքենան, ապա ծեծի են ենթարկել վարորդին՝ այդ ընթացքում վնասելով մեքենան։

Ծեծկռտուքի ժամանակ հարձակվողներից մեկը կրակ է բացել տուժածի ուղղությամբ, սակայն բարեբախտաբար չի հարվածել նրան։ Հարուցվել է գործ, «կրակողը» ձերբակալվել է, իսկ մյուսները որոնվում են։