Նիկոլը բոլորին խաբում է, նա կատարում է սատանիստների հրահանգները. գյումրեցի ակտիվիստ

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:45 10-03-2024
«Հայաստանը երբեք չի եղել Ռուսաստանի գաղութ և երբեք էլ չի լինի թուրքական վիլայեթ։ Իշխանության նկրտումները պահանջում են, որ ավելի լավ է լինել թուրքական վիլայեթ, քան ռուսական գաղութ։ Էդ ձեւակերպումները միամիտ մարդկանց համար են և իրենց կաշին փրկելու»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է գյումրեցի ակտիվիստ Համլետ Սարուխանյանը։

Սարուխանյանի խոսքով՝ այսօրվա դրությամբ ընդհանրապես Հարավային Կովկասը գտնվում է եռակողմ պետությունների տիրույթում, այսինքն՝ Իրան, Թուրքիա և Ռուսաստան։

«Ինչ են հիմա սրանք դնում մեր առջեւ, ավելի լավ է ընտրենք ո՛չ Իրան, ո՛չ Ռուսաստան, այլ մեր դարավոր թշնամի Թուրքիային։ Դա Արևմուտքի ծրագիրն է։ Նրանք ուզում են երկրորդ Ուկրաինա դարձնել Հայաստանը»,-ասում է ակտիվիստը։

Համլետ Սարուխանյանի խոսքով՝ Նիկոլը բոլորին խաբում է, նա կատարում է սատանիստների հրահանգները։

Մանրամասները`տեսանյութում։