ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են Արմավիրի մարզի Արմավիր գյուղ և հանդիպում ունեցել քաղաքացիների հետ։
Քաղաքացու հարցին, թե ինչումն է խնդիրը, որ Սյունիքի միջանցքը հսկեն ռուս սահմանապահները, ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը պատասխանեց․ «Այս իշխանության ամենամեծ հանցագործություններից մեկն այն է, որ Հայաստանի տարածք են լցրել աշխարհի տարբեր հակամարտող կողմերի պրոբլեմները։ Սյունքիում ռուսական վերահսկողությունը մերժելը Արևմուտքի պահանջն է»։
Անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին հեռացնելու որոշմանը՝ Մանուկյանը նկատեց, որ նորմալ երկրի ղեկավարը նման որոշում կայացնելուց առաջ կգնար Մոսկվա, կքննարկեր այդ հարցը և հետո նոր նման որոշում կկայացներ։
Մանրամասները՝ տեսանյութում։